www.CareerHouse.com

- Last updated:24 Sep 2026 6:25:24 -

AVAILABLE TODAY:
Maximum Construction LLC
TITLE: Հարդարման և Վերանորոգման Աշխատանքների Տնօրեն
LOCATION: Yerevan, Armenia
JOB DESCRIPTION: Աշխատանքի ենք հրավիրում փորձառու, կազմակերպված և պատասխանատու մասնագետի՝ զբաղեցնելու հարդարման և վերանորոգման աշխատանքների տնօրենի պաշտոնը, ով կղեկավարի ներքին հարդարման աշխատանքների պլանավորումը, կազմակերպումն ու վերահսկողությունը՝ ապահովելով աշխատանքների բարձր որակն ու ժամանակին իրականացումը։
JOB RESPONSIBILITIES:
  • Ղեկավարել և համակարգել ընկերության հարդարման և վերանորոգման հարդարման բոլոր աշխատանքները,
  • Մշակել և իրականացնել վերանորոգման և հարդարման ուղղության զարգացման ռազմավարությունը,
  • Ներգրավել նոր պատվիրատուներ և զարգացնել երկարաժամկետ համագործակցություններ,
  • Վարել բանակցություններ պատվիրատուների, գործընկերների և մատակարարների հետ,
  • Մասնակցել կոմերցիոն առաջարկների, գնային քաղաքականության և պայմանագրերի մշակման գործընթացներին,
  • Ապահովել վերանորոգման և հարդարման ծառայությունների վաճառքի ծավալների աճը և բիզնես ուղղության շահութաբերությունը,
  • Կազմակերպել հանդիպումներ հաճախորդների հետ, ներկայացնել ընկերության ծառայություններն ու լուծումները,
  • Բացահայտել շուկայական նոր հնարավորություններ և առաջարկել զարգացման նախաձեռնություններ,
  • Համակարգել նախագծերի իրականացումը պատվիրատուի պահանջներին համապատասխան,
  • Վերահսկել աշխատանքների որակը, ժամկետների պահպանումը և բյուջեի արդյունավետ կառավարումը,
  • Կառավարել ներքին հարդարման թիմի աշխատանքը և ապահովել ստորաբաժանման արդյունավետ գործունեությունը,
  • Պարբերաբար ներկայացնել գործունեության արդյունքների և զարգացման ծրագրերի վերաբերյալ հաշվետվություններ ղեկավարությանը,
  • Մասնակցել ռազմավարական որոշումների կայացման գործընթացին՝ նպաստելով ընկերության ընդհանուր զարգացմանը,
  • Ձևավորել և պահպանել բարձր մակարդակի հարաբերություններ առանցքային հաճախորդների և գործընկերների հետ։
REQUIRED QUALIFICATIONS:
  • Բարձրագույն կրթություն՝ շինարարության, ճարտարապետության և բիզնես կառավման ոլորտում,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ներքին հարդարման ոլորտում,
  • Առնվազն 2-3 տարվա ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձ,
  • Ներքին հարդարման տեխնոլոգիաների և շինարարական նորմերի լավ իմացություն,
  • Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու փորձ,
  • AutoCAD, MS Office և այլ մասնագիտական ծրագրերի իմացություն,
  • Թիմի կառավարման և կազմակերպչական հմտություններ,
  • Բարձր պատասխանատվության զգացում,
  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն։
APPLICATION PROCEDURES: Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել +37499556596 հեռախոսահամարին։
OPENING DATE: 10 September 2026
APPLICATION DEADLINE: 09 Հոկտեմբերի 2026
ABOUT COMPANY: Founded in 2002 "MLL Industries" is one of the leading companies in the Armenian construction industry. During its journey, the company has given birth to market-leading independent companies, such as MLL Industrial, Maximum Construction, Expediter, Hilti Armenia, and Euroforms.

----------------------------------

To place a free posting for job or other career-related opportunities available in your organization, just go to the www.careerhouse.com website and follow the 'Post an Announcement' link.